Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում

Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահմադշահ Մասուդի որդու՝ Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում՝ խափանելով ճեղքման նրանց փորձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ Տաջիկստանին» հայտնել է Փանջշերյան դիմադրության ճակատի մամուլի քարտուղար Ֆահիմի Դաշտին:

Ըստ աղբյուրի՝ ռազմական բախումը դիմադրության ուժերի և թալիբների միջև տեղի է ունեցել Անդարոբի մոտ:

Դաշտին պատմել է, որ դիմադրության ուժերը՝ Թուղրալի Անդարոբի հրամանատարությամբ, տակտիկական նահանջ են կատարել դեպի Սարաբի կիրճ՝ այդպիսով թալիբներին գցելով ծուղակը: Ռազմական այդ խորամանկության արդյունքում սպանվել է 10 թալիբ, ևս 50-ը տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Անդարոբը դեպի երկրի արևելքում գտնվող Փանջշերյան կիրճ տանող ամենահեշտ և բաց ճանապարհներից մեկն է: Փանջշերյան կիրճն այժմ դարձել է հակաթալիբանական ուժերի հիմնական կենտրոնը՝ «Հյուսիսային ալյանսի»՝ ահաբեկիչների կողմից 20 տարի առաջ սպանված առաջնորդ Ահմադշահ Մասուդի որդու Ահմադ Մասուդի և Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի գլխավորությամբ:

Ահմադշահ Մասուդը 1980-ականներին կռվել է նաև Աֆղանստան մտած խորհրդային զորքերի դեմ: Հենց նրա դեմ են խորհրդային զորքերն 1982 թ. մայիսի 16-ին իրականացնում խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ, գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ հետագայում դասագրքային դարձած Փանջշերյան 5-րդ օպերացիան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am