Տնտեսություն

Հայաստանը և Ուկրաինան կհամագործակցեն ներդրումներ ներգրավելու ոլորտում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Ուկրաինան կհամագործակցեն ներդրումներ ներգրավելու ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությանը կից Ներդրումների աջակցման «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և «UkraineInvest» ներդրումների ներգրավման ու աջակցման ուկրաինական կառավարական գրասենյակի գործադիր տնօրեն Սերգեյ Ցիվկաչը համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր են ստորագրել, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է AnalitikaUA.net կայքը:

Աղբյուրը նշում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Լևոն Օհանեսյանի, Սերգեյ Ցիվկաչի և Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի մասնակցությամբ տեղի ունեցած օնլայն հանդիպման արդյունքներով:

Հեռավար հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ ներդրումներ գտնելու հետ կապված հարցերը, ինչպես նաև արձանագրվել են այն նույնատիպ խնդիրները, որոնց առերեսվում են Հայաստանը և Ուկրաինան ներդրումներ փնտրելիս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում