Արցախ

Խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը 

2 րոպեի ընթերցում

Խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը 

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և արդյունաբերական կարիքների համար նոր կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռ Դ պաշտպանության նախարարությունը:

«Կառուցվող օբյեկտը գտնվում է շփման գծին մոտ, այդ պատճառով անհրաժեշտ է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Հիդրոտեխնիկայի մասնագետները ինժեներական աշխատանքներ են սկսել Մարտակերտի շրջանում շփման գծի մոտ ջրամբարի կառուցման ուղղությամբ:

«Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահպանման ուղղությամբ, և այդ նպատակով մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ՝ անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է մի ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր կողմից իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը:

Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում