Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հինգ տարի հետո ազգային փոքրամասնությունների ոլորտում տեսանելի արդյունք է գրանցվելու. Ռուստամ Բաքոյան

Հինգ տարի հետո ազգային փոքրամասնությունների ոլորտում տեսանելի արդյունք է 
գրանցվելու. Ռուստամ Բաքոյան

ԵՐԵՎԱՆ,26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 30 տարում Կառավարությունը ուշադրություն է դարձրել ազգային փոքրամասնություններին, բայց այդ ուշադրությունը բավարար չի եղել, և այն գործիքակազմերը, որոնք կիրառվել են, արդյունավետ չեն եղել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և մի շարք միջազգային պայմանագրերով երաշխավորված է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Վստահ եմ, որ այս ոլորտում Կառավարությունը եկող 5 տարիների ընթացքում իր ուշադրությունը ավելի շատ է կենտրոնացնելու ազգային փոքրամասնությունների վրա»,- նշեց Բաքոյանը:

Պատգամավորի խոսքով` ներկայումս ազգային փոքրամասնությունները ունեն ինքնության պահպանման խնդիր: Բաքոյանի կարծիքով` Կառավարությունը եկող 5 տարիների ընթացքում պետք է այս ոլորտում շրջադարձային քայլեր ձեռնարկի և նոր գործիքակազմերով փորձի այս ոլորտը կարգավորել:

«Մենք ունենք լեզվի, մշակույթի, ավանդույթների պահպանման խնդիր, և այն մոտեցումները, որոնք մինչ այժմ եղել են, այդ թվում նաև դպրոցներում դասավանդելը, լրիվ անարդյունավետ են եղել: Ցավով  պետք է ասեմ, որ եզդիական համայնքի թիվը կազմում է 40 հազար, իսկ եզդիերեն լեզվի մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել: Հանրային ռադիոյում (աշխատելու համար) չենք կարողանում մասնագետ գտնել: Վստահ եմ, որ մեր մոտեցումները լրիվ այլ են լինելու, և մենք 5 տարի հետո տեսանելի արդյունք ենք ունենալու այս ոլորտում»,- եզրափակեց Ռուստամ Բաքոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am