Քաղաքականություն

ԱԺ-ն օգոստոսի 25-ին կգումարի լրացուցիչ մեկ նիստ

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն օգոստոսի 25-ին կգումարի լրացուցիչ մեկ նիստ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովը կառավարության ծրագրի քննարկումը շարունակելու համար օգոստոսի 25-ին, ժամը 18:00-ից հետո ևս մեկ նիստ անցկացնելու որոշում ընդունեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հարգելի գործընկերներ, առաջարկություն եմ դնում քվեարկության այսօր նիստերի ավարտից հետո ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ: Այսինքն՝ ժամը 18:30-ից ևս մեկ նիստ գումարենք: առաջարկը դնում եմ քվեարկության առանց քննարկման»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Առաջարկին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Ժամը 18:30-ին մեկնարկելիք նիստը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում