1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՔԿ-ն առաջարկում է համաներել ոչ ծանր հանցանքների համար քրեական հետապնդման ենթարկվող անձանց, ովքեր մասնակցել են պատերազմին

ՔԿ-ն առաջարկում է համաներել ոչ ծանր հանցանքների համար քրեական հետապնդման ենթարկվող անձանց, ովքեր մասնակցել են պատերազմին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։

Նախագծով առաջարկվում է համաներում կիրառել նաև ռազմական գործողությունները դադարելուց հետո մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը, քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ։

Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև առաջարկվող օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Նախագծով սահմանված են նաև համաներում կիրառելու շրջանակները, օրենքի գործողությունը և կիրառման ապահովման դրույթները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]