1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց  

Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց

 

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում  լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով հիմնանորոգվում է 23, սուբվենցիոն ծագրով 9 փողոց  և 1 հրապարակ: Դրանցից 7-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Մյուս փողոցների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 օրից և կավարտվեն մինչև այս տարվա վերջ: Արդյունքում կունենանք մոտ 19 կմ հիմնանորոգված ճանապարհ: Այս պահին աշխատանքներնը նորմալ ընթանում են»,Արմենպրես»-ին ասաց  Գյումրու  քաղաքապետարանի  բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը՝ վստահեցնելով, որ ոչ բոլոր փողոցներն են կենտրոնական, հիմնանորոգվում են նաև որոշ երկրորդական փողոցներ:

Պատասխանատուն նշեց, որ այն փողոցներում, որոնք ունեն հնարավորություն, կառուցվում է նաև ջրահեռացման համակարգեր:

Խոսելով ժամկետներից՝ Կնյազ Մանասյանը հույս հայտնեց, որ ընկերությունները ժամկետների մեջ կտեղավորվեն՝ չբացառելով, որ լավ փողոցաշինարարների կարիք քաղաքն ունի: «Բոլոր փողոցները հիմնանորոգվում են, ընթացիկ նորոգման աշխատանքները 2 ամիս առաջ են ավարտվել; Սուբվենցիոն ծրագրով 8 փողոց և 1 հրապարակ են ընթացիկ նորոգման ենթարկվել»,- նշեց Կնյազ Մանասյանը:

Փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ այդ փողոցներում տեղադրվում են նոր լուսակետեր: 

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]