Քաղաքականություն

Հայտնի է Գյումրիի ավագանու ընտրությունների օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Գյումրիի ավագանու ընտրությունների օրը

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրությունը անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Գյումրիում ավագանու ընտրությունները արդեն 2-րդ անգամ են անցկացվելու այս ընտրակարգով։

Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում