Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՌԴ ներքին գործերի նախարարությունը ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան

ՌԴ ներքին գործերի նախարարությունը ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով 
արգելել է մուտք գործել Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Վագաբզադեի մուտքն արգելելու համար հիմք է հանդիսացել այն, որ նախկին դեսպանը ազգամիջյան ատելություն է հրահրել։

Բելառուսում Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեն կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն։ «Ձեր ազգը խոզի պես հոտած է»,-ասել է ասել է Վագաբզադեն։ Նա Ժիրինովսկուն անվանել է «հաստլիկ խոզ» և «ծեր էշ»: Նա մասնավորապես ասել է«Վոլոդյա, լսի՛ր, չաղ խոզ, ծեր էշ: Մի անգամ դու մեզ խոյեր անվանեցիր, բայց ես չեմ հասկանում, թե ինչու բոլորս լռեցինք: Որոշ ժամանակ անցավ և դու սկսեցիր լկտիանալ: Քո լկտիությունը սահմանններ չունի: Դուք խոզի նման գարշահոտ եք, դուք խոզ եք, և ձեր ազգը խոզ է»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am