Քաղաքականություն

ԱԺ-ի օրակարգում մնացել է Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ի օրակարգում մնացել է Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով, ավարտվում ենք նաև առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը: Մեր օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը, որին կանդրադառնանք միայն նոր կազմավորված Կառավարության կողմից գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ նիստի օրվա մասին լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում