Քաղաքականություն

ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց պատգամավորներ Անդրանիկ Թևանյանին և Արծվիկ Մինասյանին

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց պատգամավորներ Անդրանիկ Թևանյանին և Արծվիկ Մինասյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ տեղից խոսելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամբիոնից ելույթ էր ունենում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին: Այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և քարտուղար Արծվիկ Մինասյանը սկսեցին տեղից խոսել և խանգարել ելույթ ունեցողին:

«Ձեր ելույթի ժամանակ կքննարկենք ձեր ելույթի թեզերը, վստահեցնում եմ՝ շատ հետաքրքիր ձևով»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ազգային ժողովը քննարկում է պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում