Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պայթյուն Գյումրիում. զոհվել են ամուսիններ

Պայթյուն Գյումրիում. զոհվել են ամուսիններ

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած  պայթյունի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսիններ: Դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ և 104-րդ մասի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնել» ու «սպանություն»): Գործով այս պահից արդեն զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժինը:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ մահացածների ինքնությունը պարզ է. նրանք ամուսիններ են:

«Տեղի է ունեցել պայթյուն, ամուսինները զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ամուսինը զինծառայող է: Այս պահին ընթանում են օպերատիվ քննչական գործողություններ»,-նշեց դատախազը:

Օգոստոսի 7-ին, ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն  է տեղի ունեցել: Տարածք են  ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու  ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։

Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am