Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրասիական զարգացման բանկը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Եվրասիական զարգացման բանկը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին 
կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 3 մլն դոլարի դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային հիվանդության ալիքաձեւ աճը: Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու եւ հիվանդներին պատշաճ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է անընդհատ համակարգն արդիականացնել:

Այս դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների երկու մարզային կենտրոնների՝ Արարատի ու Արմավիրի, մասնաճյուղերի ամբողջական վերազինում և Վանաձորի ԲԿ-ին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում ու համալրում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Սրա շրջանակներում կունենանք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների ազգային ցանց», -ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am