Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-ն երրորդ անգամ քվեարկության արդյունքում «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ընտրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

«ԱրմԵնպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր,  կողմ էր քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37-ը, անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրվել էր արդեն երրորդ անգամ: Առաջին երկու անգամ ընտրության քվեարկությունների արդյունքներով բավարար ձայներ չէին հավաքվել: Առաջին քվեարկությանը Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, մեկ քվեաթերթիկ անվավեր էր  համարվել, ընտրվելու համար բավարար չէր մեկ ձայն: Երկրորդ ընտրության արդյունքում Սաղաթելյանը ստացել էր 49 կողմ, 49 դեմ ձայներ, անվավեր էր համարվել 5 քվեաթերթիկ: Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց էին մեղադրել անվավեր քվեաթերթիկների՝ ընտրությունը տապալելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am