Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չեխիայում շուրջ 50 մարդ է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով

Չեխիայում շուրջ 50 մարդ է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 4-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Չեխիայի արեւմուտքի Դոմաժլիցե քաղաքի շրջանի Միլավչե գյուղի մոտ: Վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության փրկարաների եւ հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու մարդատար գնացքները բախվել են Դոմաժլիցե քաղաքի շրջանում՝ Միլավչե գյուղի մոտ,- նշել Է նա:- Նախնական տեղեկատվության համաձայն՝ վիրավորվել Է շուրջ 50 մարդ՛ Արտակարգ պատահարի վայր Է մեկնել Չեխիայի փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար եւ տրանսպորտի նախարար Կարել Հավլիչեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am