Հայաստանում հաստատվել են COVID-19-ի 280 նոր դեպքեր, առողջացել է 149 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 4-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, առողջացել է 149 քաղաքացի, գրանցվել է մահվան 4 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6897 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 364 854-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 993 դեպք, որոնցից 220 438-ն առողջացման, 4625-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1122 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում