Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանի մեդալը պետք է ոսկի լիներ, բայց նա ձախողեց. Կարեն Գիլոյան

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանի մեդալը պետք է ոսկի լիներ, բայց նա ձախողեց. 
Կարեն Գիլոյան

ՏՈԿԻՈ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալն Օլիմպիական խաղերում ձախողում է Հայաստանի օլիմպիական հավաքականի համար:

«Մենք կարող էինք ունենալ երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալ, բայց ունեցանք երկու արծաթե մեդալ: Օրը հրաշալի անցկացրեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Ալեքսանյանից միշտ ենք ոսկի ակնկալում: Հիմա նա երեք մեդալների ասպետ է և շատ հզոր տղա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում հայ լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:

Վերջինիս շեշտեց, որ մրցավարական կողմնապահության կար Արթուր Ալեքսանյանի գոտեմարտում, և այս ամենից պետք է հետևություններ անեն:

«Սիմոնի պարագայում մենք ձախողվել ենք: Նա չկարողացավ նորմալ կարգավորել քաշը: 238 կգ Սիմոնի ուժերի սահմաններում էր: Պետք է հետևություններ անել»,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am