Կարեն Անդրեասյանը կնշանակվի արդարադատության, Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում նոր նշանակումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ վարչապետը նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել ՀՀ փոխվարչապետի պաշտոնում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում, Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:
Արդարադատության նախարարի պաշտոնում վարչապետն առաջարկել է նշանակել Կարեն Անդրեասյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Տիգրան Խաչատրյանին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում