Կարեն Անդրեասյանը կնշանակվի արդարադատության, Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների նախարար

12:51, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում նոր նշանակումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ վարչապետը նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել ՀՀ փոխվարչապետի պաշտոնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում, Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Արդարադատության նախարարի պաշտոնում վարչապետն առաջարկել է նշանակել Կարեն Անդրեասյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Տիգրան Խաչատրյանին։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am