Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ հենակետերի տեղակայման գաղափարը

Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ 
հենակետերի տեղակայման գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղակայելու գաղափարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Պեսկովը այս մասին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը:

«Երևանի հետ շփումները շարունակվում են, ավելին ավելացնելու ոչինչ չունեմ», - ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը շատ ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար, աշխատանքները շարունակվում են:

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել:  Գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները շատ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի: Աշխատանքները շարունակվում են, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեք ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», - ասել է Պեսկովը:

Հուլիսի 29-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հավանականության մասին և նշել, որ այն հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am