Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Հակառակորդը Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է սկսել. կա երկու վիրավոր

Հակառակորդը Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է 
սկսել. կա երկու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ-ն նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Պշատպանության նախարարությունից հայտնում են, որ ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ գործողությունները սկսվել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ:

«Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- նշում են ՊՆ-ից:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ սադրանքի և հրադադարը խախտելու պատճառով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում մարտական գործողություններ են սկսել, ինչի հետևանքով երկու կողմից էլ կան կորուստներ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]