Ինովացիա

Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերին կանցկացվեն միջազգային գիտական միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերին կանցկացվեն միջազգային գիտական միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառումներից առաջինը «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ն է, իսկ երկրորդը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75):

«Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ը կանցկացվի սեպտեմբերի 13-17-ը։ Դպրոցի նպատակն է համախմբել սկսնակ աստղագետների և հարակից ոլորտների մագիստրոսների ու ատենախոսների։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը։ Դպրոցի մասին առավել մանրամասն՝https://bit.ly/377IuTi

«Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-24-ը։ Այն նվիրված է աստղագիտության առաջատար դերին գիտության ու մշակույթի մեջ, ինչպես նաև մարդկային գործունեության այլ ոլորտներում։ Գիտաժողովի նպատակն է բնական և հասարակական գիտությունների մեջ հաստատել ավելի լայն համագործակցություն։ Խրախուսվում է այն գիտնականների մասնակցությունը, ովքեր աշխատում են աստղաֆիզիկայի ոլորտում՝ հիմնվելով քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների խորը իմացության վրա։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է։

Գիտաժողովի մասին առավել մանրամասն՝https://bit.ly/3kZmItf:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում