Շոյգուն և Կարապետյանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր. ԶԼՄ
19:11, 26 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասել են գերատեսչությունում ՝ չճշտելով այլ մանրամասներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում