Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիճակահանությամբ պատվաստվողները կունենան մշակութային միջոցառումների տոմսեր. Ավանեսյան

Վիճակահանությամբ պատվաստվողները կունենան մշակութային միջոցառումների 
տոմսեր. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարությունը նոր գործիքակազմ է մտածել, ըստ որի՝ շուտով վիճակահանությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվողները կունենան թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Նոր գործիքակազմ ենք մտածել, ուշադրությունն ավելի դեպի մշակույթ ենք ուղղել, և շուտով վիճակահանությամբ պատվաստվողները կունենան թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների տոմսեր, որովհետև կարծում ենք, որ հանրային տեղեկացվածությունը բարձրացնելու համար պետք է խրախուսական այսպիսի միջոցառումներ տեղի ունենան», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ավանեսյանի խոսքով՝ օրինակ Հունաստանում պատվաստման դիմաց երիտասարդներին փոքր դրամական փոխհատուցում են տալիս նոր ուսումնական տարվա սկզբին։

«Մշակում ենք նաև սահմանափակումների փաթեթ, որը օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը։ Պետք է նշեմ, որ սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, և այն երկրներում, որտեղ դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, հայտնվում են կոլապսային իրավիճակում ոչ միայն առողջապահական համակարգերը, այլև ընդհանուր երկրի և տնտեսությունը, և հանրային առողջապահական ամբողջ գործընթացը»,- եզրափակեց Ավանեսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]