Հասարակական

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՌԴ-ի հետ տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՌԴ-ի հետ տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային խմբի կազմում կընդգրկվեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Անվտանգության խորհրդի գրասենյակի, «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում