Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ղազախստանում ԶԼՄ-ներում կհրապարակեն կարանտինային կանոնները խախտող անձանց անունները

Ղազախստանում ԶԼՄ-ներում կհրապարակեն կարանտինային կանոնները խախտող անձանց անունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է կայացրել լրատվամիջոցներում հրապարակել այն անձանց անունները, ովքեր իմանալով իրենց հիվանդ լինելու մասին՝ խախտում են կարանտինային կանոնները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է հայտնել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովի նախագահ Երալի Տուգժանովը հանձնարարել է մշակել գործողությունների հստակ ծրագիր, որը թույլ չի տա նոր կորոնավիրուսի նոր շտամների տարածումը:

Ղազախստանում, որի բնակչությունը շուրջ 18.9 մլն է, ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 504 հազար 290 դեպք, մահացել է 5116-ը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am