Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 18 194 թեստավորում, հայտնաբերվել է վարակի 848 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgian-ն:

Կորոնավիրուսի տարածումից ի վեր Վրաստանում գրանցվել է 388 հազար 329 դեպք:

Covid-19-ի առաջացրած բարդությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 15 մարդ, համաճարակի սկզբից ի վեր ՝ 5 հազար 566-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսը հաղթահարել է 1231 մարդ, համաճարակի սկզբից ի վեր՝ 366 հազար 250-ը:

Ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակը դեռ Թբիլիսիում է, վարակվածների թիվն աճում է Աջարիայում, որտեղ հանգստացողների հոսք կա: Հաստատված 848 նոր դեպքից 487-ը գրանցվել է Թբիլիսիում, 94-ը՝ Աջարիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am