Հասարակական

Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա ինքնազգացողությունը լավ է

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա ինքնազգացողությունը լավ է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Մուկուչյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, տանն է, ապաքինվում է, ինքնազգացողությունը լավ է»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ մի քանի օր ապաքինումից հետո ԿԸՀ նախագահը կվերադառնա աշխատանքի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հուլիսի 14-ին, սրտամկանի կաթվածի ախտանշաններով տեղափոխվել էր հիվանդանոց, նրա սիրտը ստենտավորվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում