Հասարակական

Տիգրան Մուկուչյանը հիվանդանոցում է, նրա ինքնազգացողությունը լավ է

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մուկուչյանը հիվանդանոցում է, նրա ինքնազգացողությունը լավ է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14-ին, սրտամկանի կաթվածի ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ նշելով, որ այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, և նրա ինքնազգացողությունը լավ է:

«Պարոն Մուկուչյանը հոսպիտալացված է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս պահին ինքնազգացողությունը լավ է», - պարզաբանեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում