Հասարակական

Հաստատվել են արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզավորման կարգերը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել են արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզավորման կարգերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սահմանել է Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է սահմանել նաև լիցենզիայի տրամադրման կարգը և հայտի մերժման հիմքերը, որոնք հնարավորություն կտան լիցենզավորող մարմնին վերահսկողություն իրականացնել լիցենզիաների տրամադրման գործընթացում։

Սահմանվում են նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության քվոտավորման չափերը, որոնք ևս ուղղված են համապատասխան օրենքների պահանջների կատարումն ապահովելուն։

Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիեցենզավորումն իրականացելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում