Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լը Դրիանն ու Բլինքենը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման մասին

Լը Դրիանն ու Բլինքենը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական 
խաղաղության հաստատման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ով հուլիսի 13-14-ն աշխատանքային այցով Վաշինգտոնում էր, հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցի արդյունքների ամփոփման շրջանակում Լը Դրիանը հայտնել է, որ ի թիվս միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի կողմերը քննարկել են տևական խաղաղության հաստատմանն ուղղված հնարավոր քայլերի ձեռնարկման հարցը:

«Ես խոսել եմ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ մեր համատեղ գործողությունների մասին՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am