Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Հայաստանի օլիմպիական պատվիրակության մի խումբ անդամներ մեկնում են Տոկիո  

Հայաստանի օլիմպիական պատվիրակության մի խումբ անդամներ մեկնում են Տոկիո

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող առաջին պատվիրակությունը մեկնում է Տոկիո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակության մի քանի անդամների հետ Տոկիո են մեկնում նաև Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ և Խաղերում միակ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, ինչպես նաև Հայաստանի օլիմպիական թիմի բժիշկներ Դավիթ Մոսինյանը և Հարություն Պրազյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Հայաստանն  Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր նվաճել էին 17 մարզիկ` հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը  (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը,  լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]