Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրենին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հուլիսի 14-ին ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ավիահաղորդակցության ոլորտը «Covid-19»-ի համավարակի պատճառով աշխարհում ամենից շատ տուժած ոլորտներից է: Ըստ նրա՝ պատվաստանյութերի առկայությամբ, սակայն, իրավիճակը բարելավվելու է, և երկրների միջև օդային հաղորդակցությունն արագորեն վերականգնվելու է: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ուղևորափոխադրումների ծավալների ավելացումը նպաստելու է տնտեսական ակտիվությանը և զբոսաշրջության աճին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության, թռիչքային ուղղությունների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող հարցեր: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը արտահայտել է կառավարության պատրաստակամությունը՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ավիահաղորդակցության ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ կարևորելով թռիչքների նոր ուղղությունների բացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում