Քաղաքականություն

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում կայացնելու

1 րոպեի ընթերցում

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում կայացնելու

ԵՐՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը ավարտեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով գործի քննությունը, հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Ես այս պահին հայտարարում եմ գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար»:

Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին կողմերը նախօրոք կտեղեկացվեն:

Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Միավորված գործով դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին, շարունակվել նաև շաբաթ-կիրակի օրերին: ՍԴ որոշման կայացման վերջնաժամկետը հուլիսի 17-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում