Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանն ու Գերմանիան ակտիվացնում են զբոսաշրջային կապերը. Օգոստոսին 70 մասնագետ կժամանի Երևան

Հայաստանն ու Գերմանիան ակտիվացնում են զբոսաշրջային կապերը. Օգոստոսին 70 
մասնագետ կժամանի Երևան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ավելի քան 4000 անդամ ունեցող Գերմանական ճամփորդական ասոցիացիայի (DRV)  հետ համատեղ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն անց է կացնելու DRV Destination Forum-ը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ միջոցառման շրջանակներում նախատեսվում է հյուրընկալել 70 մասնակից Գերմանիայից, որոնք ներկայացնում են զբոսաշրջային գործակալություն, մեդիա ընկերություն, ավիաընկերություն, զբոսաշրջային արդյունքի մասնագետների և այլն։

Միջոցառման նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն՝ ներգրավելով Գերմանիայից ավելի շատ զբոսաշրջիկների, ամրապնդելով Հայաստանի և Գերմանիայի միջև զբոսաշրջային գործնական կապերը։

Այդ նպատակով Զբոսաշրջության կոմիտեն «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համագործակցությամբ հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ միջոցառումը պատշաճ կազմակերպելու, մասնակիցներին Հայաստան ճամփորդության և կացության հետ կապված աջակցություն ցուցաբերելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am