Հայաստան

Ավտոմեքենան ընկել է Փամբակ գետը. տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենան ընկել է Փամբակ գետը. տուժածներ չկան

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 22-ին, ժամը 02:05-ին ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը․ տուժածներ չկան։

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում