Մշակույթ

Հայկական «Կաֆկայի երազը» ներկայացվել է միջազգային կինոփառատոներում

2 րոպեի ընթերցում

Հայկական «Կաֆկայի երազը» ներկայացվել է միջազգային կինոփառատոներում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր«SITGES» (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի «Anima't»՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի»բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-17-ը Սիտխես քաղաքում:

Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերի «SITGES» կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Anima’t» կատեգորիաներում («Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում) հաղթած կարճամետրաժ կինոնկարները հայտնվելու են «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի ուշադրության կենտրոնում:

«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրկվելէնաև իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market» 13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021 սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը:

Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների և ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Բացի դրանից՝ այդ միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում