Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի 
միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը խորհրդակցության ֆորմատով քննարկման արդյունքում որոշեց երկրորդ անգամ ևս մերժել ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը, որը ներկայացրել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդակցությունից հետո հայտնեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

«Թովմասյանի միջնորդությունը՝ ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու և ցուցմունքը լսելու, դատարանը որոշեց մերժել»,-ասաց Դիլանյանը:

Թովմասյանի մյուս միջնորդությունը, սակայն, ՍԴ-ն որոշեց բավարարել և Դատական դեպարտամենտից պահանջել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի բովանդակությանը դատական պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ տեղեկատվություն` կցելով համապատասխան դատական ակտերի պատճենները:

Հուլիսի 9-ին Հրայր Թովմասյանը միջնորդել էր նիստին հրավիրել հանրապետության նախագահին, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: Այս միջնորդությունը ՍԴ-ն քննարկել է աշխատակարգային կարգով՝ խորհրդակության ֆորմատով և որոշել էր մերժել միջնորդությունը: Թովմասյանը, սակայն, հուլիսի 10-ի նիստում կրկին ներկայացրել էր նախագահին որպես վկա հրավիրելու միջնորդություն՝ մեկ այլ հոդվածով:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]