Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց

Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց

ԳՅՈՒՄՐԻ, 10   ՀՈւԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍՇիրակի մարզի Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց: Նրանց մոտ ախտանիշներն ավելի շուտ են նկատվել, սակայն թաքցնելով դրանք, նրանք բժշկի դիմել են, երբ վերքերն ավելի են մեծացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:

«Այս պահին հիվանդանոցում նույն ախտանիշով բուժում է ստանում 8 հիվանդ: Հիվանդանոց ավելի վաղ դիմած 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Մյուսներն էլ առաջիկա օրերին: Համեմատաբար բարդ է նոր դիմած 2 կանանց մոտ: Նրանց մոտ ախտանիշը շուտ է ի հայտ եկել, բայց թաքցրել են այն: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են անցկացրել, ինչ մտքներով անցել է  ու, երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել, դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին մեզ,  ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,- նշեց Աստղիկ Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չզբաղվել ինքնաբուժմամբ, բուժումը հնարավոր է միայն ստացիոնար պայմաններում:

Կանայք միսը գնել էին հարևանից և վարակվել այն մշակելու ժամանակ:

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս  մեկ  հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց: 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am