Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի

Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է երկարաձգել կարանտինը, որը սահմանվել էր կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Կարանտինի մասին որոշման նախագիծը շրջանառվել է, ՀՀ կառավարությունում է, և, կարծում եմ, որ  կարանտինի երկարաձգման որոշում կկայացվի: Ըստ իս՝ միանշանակ պետք է երկարացվի այն, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների  խիստ կամ նվազ ծավալ կիրառել»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման մասին պահանջը սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ:

«Մենք հիմա չենք օգտագործում կարանտինի մասին որոշմամբ հնարավոր բոլոր  գործիքակազմը, բայց որոշ  բաղադրիչներ ժամանակի ընթացքում ճկուն  փոփոխվում են: Այո՛, վեց ամսով  այն կերկարաձգվի»,-շեշտեց Ավանեսյանը:

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը սահմանվել էր 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը: Հունվարի 11-ից այն երկարաձգվել է մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]