Մշակույթ

ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սանը հաղթել է «Baltic Voice 2021» միջազգային մրցույթում

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սանը հաղթել է «Baltic Voice 2021» միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը հաղթել է Լիտվայում հուլիսի 2-4-ն անցկացված «Baltic Voice 2021» միջազգային մանկական և երիտասարդական մրցույթում և ստացել ոսկե «Grand Prix» մրցանակը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵՊՀ կայքից, «Երգն ուժ է, որը միավորում է ժողովուրդներին՝ հատելով բոլոր սահմանները» խորագրով անցկացված «Baltic Voice 2021»-ին մասնակցել է ավելի քան 15 երկրի 120 մասնակից:

Ըստ աղբյուրի՝ Մարիցա Թիլիքյանը, որը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, մրցույթում ներկայացրել է համաշխարհային հիթ հանդիսացող երգ և Շուշան Սարգսյանի «Հայաստան, երկիր իմ մայր» երգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում