Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետի ասուլիսի շրջանակներում տեղում ներկայացվեցին ճանապարհաշինական աշխատանքները

 Գեղարքունիքի մարզպետի ասուլիսի շրջանակներում տեղում ներկայացվեցին 
ճանապարհաշինական աշխատանքները

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզային եւ հանրապետական  ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփեց իր աշխատանքային գործունեության վերջին 12 ամիսները։

Մինչ ասուլիսի մեկնարկը՝ մարզպետը եւ ԶԼՄ ներկայացուցիչներն այցելեցին  Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի շինհրապարակ։ Ինչպես ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը, հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 20,9 կիլոմետր է: Երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման  մակերեսը կազմում է 142 հազար 200 քառակուսի մետր,  եւ եւս 4259 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կիրականացվի մուտքերում եւ իջատեղերում: Կվերանորոգվեն նաեւ կամուրջները եւ անցումները, կիրականացվեն ճանապարհի կահավորման աշխատանքներ:  Հիմնանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 995 միլիոն 500 հազար դրամ:

«Այս ճանապարհի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթի արժեքը կազմում էր 2 միլիարդ 727 միլիոն դրամ, իսկ շինարարական կազմակերպությունը մրցույթը շահել է 1 միլիարդ 995,5 միլիոն դրամով։ Ասել է, թե միայն այս մրցույթի արդյունքում պետությունը տնտեսել է 732 միլիոն դրամ։ Իսկ տնտեսված գումարներն ուղղվում են սոցիալ-տնտեսական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը։Շինարարական աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսված է մինչեւ այս տարվա վերջերը, ամբողջանում է Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որով էլ լուծվում է տնտեսական եւ ռազմավարական նշանակության  կարեւորագույն հիմնախնդիրը, որը լուծում չէր ստացել   անգամ ԽՍՀՄ ժամանակներում: Այս ճանապարհի հիմնանորոգմամբ նոր զարկ է տրվում գյուղատնտեսության, տուրիզմի, այլ ոլորտների զարգացմանը»,- նշեց մարզպետը: 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է  «ԱԱԲ պրոյեկտ» կազմակերպությունը: Աշխատանքային խումբը հերթական կանգառը կատարեց Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում, որտեղ, դարձյալ պետական միջոցների հաշվին,  իրականացվում է Սեւանա լճի ջրի բարձրացման հետևանքով առաջացած փլվածքի վերականգնում: Այն վերականգնվում է գաբիոնային շարվածքով, 730 գծամետր երկարությամբ եւ 3 մետր բարձրությամբ:

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am