Քաղաքականություն

Կոպիրկինը վստահեցնում է՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի հիմնական առաջնահերթություններից է

1 րոպեի ընթերցում

Կոպիրկինը վստահեցնում է՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի հիմնական առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է:

«Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք է փոխանակվեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչևէ, կփորձենք լուծել այս խնդիրը այն տարբերակով, որով հնարավոր է: Կրկնում եմ, որ այս հարցը մնում է մեր հիմնական առաջնահերթությունների թվում, և աշխատանքն այս ուղղությամբ, անկասկած, շարունակվելու է», - մեկնաբանեց Սերգեյ Կոպիրկինը:

Հուլիսի 3-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, ևս 15 հայ ռազմագերի էր վերադարձել Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում