Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի
12:34, 6 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում