Հասարակական

Մովսես Հակոբյանի գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին

1 րոպեի ընթերցում

Մովսես Հակոբյանի գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետՄովսես Հակոբյանի գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ի մասով (պետական գաղտնիք հրապարակելը): Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական բնագավառի տեղեկություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում