Քաղաքականություն

Շահան Գանտահարյանն անդրադարձել է 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի ձևավորման հնարավորությանը

3 րոպեի ընթերցում

Շահան Գանտահարյանն անդրադարձել է 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի ձևավորման հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն այն կարծիքին է, որ Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած 3+3ձևաչափով համագործակցության հարթակի շուրջ քննարկումներն ակտիվանում են: Շահան Գանտահարյանը նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Դրա մասին դրական արձագանք կար հատկապես Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը. դրական է արձագանքել նաև Թեհրանը։ ԱդրբեջանումԻրանի դեսպան ՍայեդԱբբաս Մուսավիննշել է, որ իր երկիրը կողմնակից էտարածաշրջանում«3+3» հարթակի ստեղծմանը, որին պիտի ներառվենՀայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը եւԹուրքիան:Ըստ դիվանագետի՝Իրաննաջակցում է«3+3»տարածաշրջանային հարթակ ստեղծելու նախաձեռնությանը` խաղաղությունը, կայունությունն ուզարգացումը խթանելու համար:Ստացվում է այն, որ առաջին3-ը՝ գլխավոր խաղացողները համակարգել են իրենց սլաքներն այս առումով, երկրորդ3-ից միայն Բաքուն է, որ խանդավառ է հարթակի ստեղծմամբ։ Ավելի ճիշտ՝ Անկարան եւ Բաքուն համատեղ առաջադրել են ծրագիրը։ Անկարան առաջադրել է, Բաքուն հետեւել»,- ասաց Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ Երեւանը մինչ այժմ կրավորական դիրքով է հանդես գալիս։ Թբիլիսին, իհարկե, գիտակցում է, որ սա իր մասով հակաքայլ է Մոսկվայից դեպի Արեւմուտք իր ուղղությանը։

«Հարթակի ձեւաչափը դեռ չի կայացել․ աշխուժանում են դրա մասին արծարծումներն ու քննարկումները։ Խաղաղության ծրագրի տեսքով, ըստ էության, փորձ է արվում ռազմաքաղաքական պատնեշներ կառուցել Արեւմուտքի տարածաշրջան թափանցման դեմ։Չեմ կարծում, որ հեշտ ճանապարհ կանցնի նման հարթակի ձեւավորման գործընթացը»,-մանրամասնեց Շահան Գանտահարյանը։

Նա հավելեց, որ տարածաշրջանում ծրագրեր իրականացնելու հայտարարություններով հանդես են գալիս ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, չի բացառվում նաեւ դերերի բաշխումով։ «ԵՄ-նՀայաստանում 1.5միլիարդ եվրոյի ծրագրեր իրականացնելու մասին արեց պաշտոնական հայտարարություն, մինչ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը խոսեց Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության անցած տարածքների վերականգման ծրագրեր իրականացնելու իր պետության պատրաստակամության մասին՝ հարավային Կովկասում խաղաղությունն ամրագրելու նպատակով։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քաղաքական մրցույթ է սկսվել։ Մասնակցում են աշխարհաքաղաքական ուժեր։ 3+3-ըպարզապես մի առանցքի ծրագիր է, եւ աշխարհաքաղաքականության ընդգրկվածությունը հուշում է, որ այն հեզասահ չի աշխատելու»,- եզրափակեց Գանտահարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում