Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը փողոցային պայքարի շարունակության հնարավորություն է տեսնում

Արմեն Աշոտյանը փողոցային պայքարի շարունակության հնարավորություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանում քաղաքական գործընթացները շարունակելու են եռալ: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Աշոտյանն ասաց, որ ընտրությունների արդյունքներով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում են հայտնվելու Հայաստանից ակնկալվող այլ զիջումներ. խոսքը Ադրբեջանի հետ շրջանակային պայմանագրի մասին է, այդ թվում նաև` հայ-ադրբեջանական դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը, միաժամանակ Արցախի հարցի «խորը և տոտալ» սառեցումը:

«Եվ այն փաստը, որ խորհրդարանում կարող են հայտնվել երկու ուժեղ խմբակցություն ընդամենն ընդգծում է այն հնարավորությունը, որ փողոցային պայքարը Հայաստանում շարունակվելու է»,- նշեց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` միջազգային հանրության մոտ շատ մեծ է գայթակղությունը Լեռնային Ղարաբաղի հարցը համարել դե-ֆակտո լուծված:

«Ունեմ այդ տպավորությունը որպես մարդ, ով կայուն շփվում է շատ տարբեր քաղաքական միջազգային շրջանակների հետ: Արևմուտքի համար մնացել է մի խնդիր` ինչպես անել, որ ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գնան տարածաշրջանից: Նրանք ամիսներն են հաշվում, որպեսզի ռուսական խաղաղապահների մանդատի ավարտի: Իսկ Ռուսաստանի համար այլ խնդիր է` կայունացնել իրավիճակը, ամրապնդվել տարածաշրջանում նոր ռազմական ոտքով և հետաձգել բանակցային գործընթացի կարգավիճակային բաղադրիչը այնքան ժամանակ, որքան կպահանջվի իրավիճակի հանդարտեցման համար»,- հավելեց Աշոտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]