1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրու ավտոկայանի մերձակայքում նորածին է հայտնաբերվել

Գյումրու ավտոկայանի մերձակայքում նորածին է հայտնաբերվել

ԳՅՈՒՄՐԻ, 3   ՀՈւԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Ավտոկայան»   թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխաԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ  ոստիկանությունը լքված  երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ինԵրեխան  հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:

Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա  լսել է երեխայի ձայնը, մոտեցել   ու  անմիջապես   ահազանգել ոստիկանություն ու  շտապօգնություն: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»: Բնածին  արատ  երեխայի մոտ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշումԵղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն  նորածին է՝ մի քանի ժամ առաջ ծնված»,-ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը՝ հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք:  Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորովկեղտոտ ու  անխնամ:

Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները: «Երեխան կմնա վերակենդանացման բաժանմունքում՝  տաքացնող սեղանիկի վրա այնքան  մինչև իրավիճակը կարգավորվի: Կլինի բժիշկների հսկողության տակ»,-նշեց Մարգարիտա Հարությունյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]