Հուլիսի 31-ից սկսած կմեկնարկեն Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները
20:25, 2 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից Condor Airlines-ը մտնում է հայկական շուկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:
Նշվում է, որ Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած։
Տարեկան 7 միլիոն ուղևոր թռնում է Condor Airlines ընկերության ավիաուղիներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում