1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անոմալ շոգերով պայմանավորված սակավաջրության խնդիր կա. մասնագետների դիտարկումները

Անոմալ շոգերով պայմանավորված սակավաջրության խնդիր կա. մասնագետների 
դիտարկումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անոմալ շոգերով պայմանավորված ջրային ռեսուրսների խնդիր կա: Սպասված ծավալի տեղումներ չեղան, շոգը շատ արագ գոլորշիացրեց եղած ձյան շերտը, գետերում նկատվում է սակավաջրություն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նշեց, որ 2021 թվականի ապրիլ, հունիս ամիսների վերաբերյալ մարտին տրված կանխատեսումների համաձայն, հիդրոօդերևութաբանական պայմանները բավական նպաստավոր էին, որ այս տարին լիներ միջին ջրառատության: Մայիսին հաստատվեցին անոմալ շոգեր, եղավ տեղումների սակավություն, ինչով պայմանավորված ձնհալը տեղի ունեցավ աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու, իսկ մակերևութային հոսքի ձևավորում տեղի չունեցավ:

«Արդյունքում, հունիս ամսվա ընթացքում գետերի մեծ մասում ջրի միջին ամսական ելքերը կրճատվեցին: Առանձին գետերում, օրինակ՝ Ազատ գետում ունեցանք 5 անգամ պակաս  ջրի ելք, Հրազդանի ավազանում նորմայից 2-2.5 անգամ պակաս: Ընդհանուր ջրամբարների լցվածության հետ կապված նախորդ տարվա համեմատ ևս արդյունքները բավական ցածր են: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի վերջին դիտարկումները ցույց են տալիս, որ հանրապետության 5 խոշոր ջրամբարում 210 մլն խմ պակաս ջուր կա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 350 մլն խմ պակաս ջուր կա»,-ասաց Լևոն Ազիզյանը: Նա նկատեց, որ 2020 թվականին ընդունվեց կառավարության որոշում, որով Սևանի և հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարվել է սակավաջրություն: Հատկապես պատկերը վատ է Քասախ, Հրազդան, Ազատ, Ախուրյան գետերի ավազաններում:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ անոմալ շոգերով պայմանավորված սակավաջրությունը ոռոգովի տարածքների վրա դեռ առանձնապես որևէ լուրջ ազդեցություն չի թողել:

«Այստեղ խոսքը ոչ ոռոգելի տարածքների մասին  է, որոնք խոցելի են: Խոսքը հիմնականում հացահատիկային կուլտուրաների մասին է և ոչ միայն, խոտհարքների գործընթացն է տուժել: Շիրակը, Արագածոտնի լեռնային շրջանները, Գեղարքունիքը, Կոտայքի լեռնային շրջանները, այստեղ սակավ տեղումները, բարձր ջերմային ֆոնն իր բացասական ազդեցությունն է թողել գյուղատնտեսության վրա»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ Արարատյան դաշտում ու նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորում ու նրա նախալեռնային գոտում, Սյունիքի հովտային գոտում բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ է: Մասնագետները հորդորում են պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զգույշ լինել: Մի փոքր անզգուշությունը կարող է պատճառ դառնալ աղետալի հրդեհների:

Խոսելով Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտության մասին՝ Լևոն Ազիզյանը նշեց, որ դեռ հստակ տեղեկություն չկա, թե որքան ծավալի ջուր Սևանից հավելյալ բաց կթողնվի:

«Նժարի մեկ կողմում Սևանն է, որը կարելի է ասել մեր սրբությունն է, մյուս կողմում երկրի տնտեսությունը: Հունիսի 8-ին Սևանում ջրի այս տարվա առավելագույն մակարդակը գրանցվեց 1900.91 մ: Հունիսի 8-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանի ջրի մակարդակն իջել է 11 սմ-ով: Այդ ընթացքում բաց է թողնվել 53 մլն խմ ջուր, ինչը մոտավոր կազմում է 3.5 սմ: Մնացած 7-8 սմ-ը գոլոշիացման և մուտքի գետերի ջրի պակասի պատճառով է: Այսինքն՝ պետք չէ շեշտել, թե Սևանի ջրի մակարդակն իջնում է միայն բացթողնման պատճառով»,-հավելեց նա:

Հուլիսի 2-ի տվյալներով Սևանի մակարդակը կազմում է 1900.79 մ, որը 4 սմ-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]